Armlur.am-ը գրում է.
Առաջին անգամ խորհրդարան մտնողների թվում է նաև ՀՀԿ-ական Անդրանիկ Հարությունյանը, ով պատգամավորական մանդատը ստացել է վարկանիշային ընտրակարգով` ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելով թիվ 10 ընտրատարածքում: Կոտայքի մարզում նա ՀՀԿ-ակաների շարքում երկրորդ տեղն էր զբաղեցրել` զիջելով միայն Սամվել Սանամյանին, ով կրկին պաշտոն ստացավ ՊԵԿ-ում:
 Այս ընտրատարածքում նա ստացել էր 11 հազար 324 ձայն, իսկ Սամվել Սանամյանը` 12 հազար 645 ձայն: Անդրանիկ Հարությունյանին հաջողվել էր առաջ անցնել փորձառու գործիչներ Արամ Հարությունյանից  և Վարդան Այվազյանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել