Image result for Ադրբեջանի պաշտպանության նախարարութԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ մայիսի 5-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Թերթերի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ հայկական հետախուզական ծառայությունների ուժերը և հատուկ նշանակության մարմինները ծրագրավորել են լայնամասշտաբ սադրանքներ, ինչն ադրբեջանական կողմի ձեռնարկած էֆեկտիվ և կանխարգելիչ գործողությունների արդյունքում ժամանակին բացահայտվել ու կանխվել է, հերթական հերյուրանքն է և իրականությանը չի համապատասխանում:

Արձանագրենք, որ, նման ապատեղեկատվություններ տարածելով, հակառակորդ կողմը անհաջող կերպով փորձում է պարտակել իր զինված ուժերում առկա ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով հաճախակի առաջացող մահացու ելքերով դեպքերը:

Ավելին, եթե ադրբեջանական կողմը այդքան վստահում է իր տարածած տեղեկատվության հավաստիությանը, առաջարկում ենք հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ հետաքննություն անցկացնելու և նշված հաղորդագրության իսկությունը պարզելու համար:

Արցախի ՊՆ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել