Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում մոտ 2 000 տարեկան տարբեր արտեֆակտերով 2 գերեզման է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:

Հաղորդվում է, որ գերեզմանները հայտնաբերվել են Հուայհուա քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ: Գերեզմաններում ընդհանուր 28 արտեֆակտ է հայտնաբերվել, մասնավորապես՝ կավե պարագաներ՝ թեյնիկներ, դույլեր, սպասք: Նաև պղնձե մետաղադրամներ և ոսկյա զարդեր են հայտնաբերվել:

Գտածոները վերագրվում են Արևմտյան Հան դինաստիայի ժամանակաշրջանին (մ. թ. ա 206 թ.- մ. թ. 25 թ.) և Արևելյան Հան դինաստիայի վաղ ժամանակաշրջանին (մ. թ. 25-220 թթ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել