Похожее изображениеԵս հավատում էի, որ փոփոխություն կլինի, ես հավատում էի, որ կսկենք լավ ապրել, բայց չէի հավատում, որ էդ ամեն ինչը էլի կբարդվի փոքր-մոքր, մի կերպ հացի փող հանող բիզնեսների շնորհիվ, քանի որ դա միշտ էլ եղել է։
Իսկ էսօր մարզերում բոլոր ՓՄՁ-ներին դրդում են գրանցել աշխատողներին, ցույց տալ բոլոր հարկերը ու մուծել բոլոր հարկերը։
Առաջին հայացքից լավ բան են անում, ստվերը բերում են հարկային դաշտ, բայց սա պիտի անեին ամենամենավերջում։
Սա պիտի անեին, երբ բոլոր գազի կալոնկաներին ստիպեին մտնել հարկային դաշտ։
Երբ բոլոր խոշորներին ստիպեին բոլոր հարկերը մուծել։
Երբ տնտեսությունը զարգացնեին, որը կհանգեցներ կենսամակարդակի բարձրացման, դրանից մարդկանց ձեռը փող կընկներ, դրանից հետո էլ նրանք ՓՄՁ-ներից շատ կօգտվեին ու հենց էդ ժամանակ էլ պիտի արվեր էդ «արմագեդոնը»։
Բայց ոնց հասկացա, ամեն ինչ սուտիա, էլի վերջից են սկսում։ Փորձում են իրանց խոստումները իրականացնել, բայց էլի հացի փող հանող բիզնեսմենների շնորհիվ։
Էլի վերջից եք սկսել, տղե՛րք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել