Ներկայացնում ենք տնային բաղադրատոմսեր, որոնք կարող են նվազեցնել դեմքի մաշկի ծակոտիները:

Ակտիվ բաղադրիչ է կիտրոնը:

 Նուշ և կիտրոնի հյութ

Պետք է մի քիչ նուշ թրջեք, թողնեք գիշերը, առավոտյան մանրացնեք, որպեսզի խիտ մածուկ ստացվի: Ավելացրեք մոտ մեկ թ/գ կիտրոնի հյութ, բլենդերով խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի: Մածուկը քսեք դեմքին և թողեք 20-25 րոպե, դեմքը ողողեք տաք ջրով:

Ձվի սպիտակուց և կիտրոնի հյութ

Կարող եք դեմքի բնական դիմակ պատրաստել մաշկի ծակոտիները խտացնելու համար՝ համադրելով մի քանի կաթիլ կիտրոնի հյութը և 2 ձվի սպիտակուցը: Ստացված մածուկը քսեք դեմքին՝ զգուշությամբ ներմերսելով մատների ծայրերով: Թողեք մոտ 20 րոպե, լվացեք տաք ջրով: Կկարողանաք խտացնել դեմքի մաշկի ծակոտիները, նաև շերտազատել դեմքի մեռած մաշկի բջիջները՝ այն դարձնելով թարմ, հարթ և փափուկ:

Վարդաջուր, վարունգ և կիտրոն

Վարունգը մաքրեք և կտրտեք: 4 կաթիլ կիտրոն և 1 թ/գ վարդաջուր ավելացրեք վարունգի հյութին: Խառնուրդը լցրեք թեթև գործվածքի վրա և 15 րոպեով քսեք դեմքին, մինչև չորանա: Հետո դեմքը ողողեք:

Արքայախնձոր և կիտրոն

Խառնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մոտ 2 ճ/գ արքայախնձորի օրգանական հյութ: Մաքուր կտոր թրջեք խառնուրդի մեջ, դրեք դեմքին, թողեք 10 րոպե: Հետո դեմքը ողողեք:

Տոմատի հյութ և կիտրոնի հյութ

Նախ պյուրե պատրաստեք՝ օգտագործելով 2 լոլիկ, մի քանի կաթիլ կիտրոնի օրգանական հյութ: Բաղադրիչները խառնեք մինչև մածուկ ստացվի: Քսեք դեմքին, ներմերսեք, թողեք 15 րոպե, հետո դեմքը լվացեք, չորացրեք մաքուր սրբիչով: Ծակոտիները կպակասեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել