Սիրիայում հրադադարի ռեժիմը քայքայելու փորձերը դեռևս շարունակվում են: Նման հայտարարությամբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ՝ տեղեկացնում է tass.ru-ն:
«Առաջընթացը, որը մեզ հաջողվեց ապահովել թուրք և իրանցի գործընկերների, Սիրիայի կառավարության հետ, Ղազախստանի աջակցությամբ, աստանյան ֆորմատում ԱՄՆ դիտորդական մասնակցությամբ, ոչ բոլորին է հաճելի: Փորձեր են արվում քայքայելու հրադադարի ռեժիմը, որը համաձայնեցվել էր Աստանայում, և որը ողջունել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում»,- ասել է Լավրովը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել