Yerkir.am-ը գրում է.Ապրիլի 12-ին Մարտունի քաղաքում պաշտպանության բանակի զինծառայողների համար նախատեսված նորակառույց թաղամասի բակում տեղի է ունեցել բնակարանամուտի հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նորակառույց, գեղեցիկ ու հարմարավետ շենքերում զինծառայողների և երկարամյա ծառայության կենսաթոշակառուների ընտանիքներին հանդիսավոր պայմաններում հանձնվել են 41 երեք և 26 չորս սենյականոց բնակարանների հավաստագրերն ու բանալիները:
Պահպանելով արդարության սկզբունքը՝ նախքան բնակարանների հավաստագրերի հանձնումը, ապրիլի 11-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում կայացել է վիճակահանություն, որի ընթացքում գործող և պահեստազոր արձակված զինծառայողները ընտրել են իրենց բնակարանների հասցեները:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/127551.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



