168.am-ը գրում է.
 Թուրքիայի Մերսին քաղաքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ: Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ»­-ը:

Նախնական տեղեկությունների համաձայն` ԻՊ 12 ահաբեկիչները կասկածվում են ապրիլի 16-­ին Թուրքիայում տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:

Իսլամիստական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը կոչ է արել Թուրքիայում գտնվող ազգայնականներին ապրիլի 16­ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ իրականացնել ընտրատեղամասերի վրա: ԻՊ Rumiyah ամսագրի 8-­րդ համարի թուրքերեն տարբերակում ահաբեկիչները նշել էին, թե «Ալլահից բացի օրենք սահմանողի ընտրելն անհավատություն է»: «Հանրաքվեին «այո» ասողներն էլ են անհավատ, «ոչ» ասողներն էլ: Մուսուլմանները պետք է ոչ մի պարագայում ընտրատեղամասեր չգնան, հեռու մնան ընտրատեղամասերից, թշնամանք հայտարարեն քվեարկողների դեմ»,­- ասվում էր ԻՊ ամսագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել