Life.panorama.am-ը գրում է. Life.panorama.am-ի տեղեկություններով դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչադյանն ու իր կինը՝ ամերիկաբնակ դերասանուհի եւ հաղորդավարուհի Աիդա Թորոսյանն, ում այս շրջանում տեսնում ենք «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում, ամուսնալուծվել են:
Այս տեղեկությունները ճշտելու համար Life.panorama.am-ը կապ հաստատեց Տիգրանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, բայց չցանկացավ մանրամասնել.
«Այո, նախորդ տարվա նոյեմբերին մենք վերջնականպես ամուսնալուծվեցինք, սակայն չեմ ուզում բացահայտել, թե ինչու: Միայն կարող եմ հաստատ ասել, որ ես ու Աիդան ամուսնալուծությունից հետո ունենք հիանալի, գերազանց հարաբերություններ, մեր միջեւ չկա ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ, եւ մեր ամուսնալուծությունն էլ կոնֆլիկտով չի եղել, ամեն բան եղել է փոխհամաձայնությամբ:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/13/tigran-aida/601410
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



