Newmag-ը գրում է.Հրթիռային հարվածից հետո ԱՄՆ մտադրությունները պարզվեցին: Հիմա քայլը Ռուսաստանին ու Իրանին է: Ի՞նչ կանեննրանք: Սկսվում է նոր առևտուրը: Ակնհայտ է, որ որևէ մեկին օբյեկտիվ քննությունը չի հետաքրքրում: Ճիշտ այնպես, ինչպես նախորդ դեպքերում:
ԱՄՆ-ն ավելի քան հիսուն հրթիռ է արձակել Հոմս նահանգում գտնվող սիրիական բանակի ավիաբազայի վրա: Դա Նահանգների պատասխանն էր կառավարական բանակին, որը ապրիլի 4-ին քիմիական հարձակում էր կատարել Ջեբհաթան–Նուսրա զինված խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իդլիբի վրա: Քիմիական զենքի արգելմանկազմակերպությունը (ՔԶԱԿ) քննություն է սկսել: ԱՄՆ–ը չի կասկածում, որ խաղաղ բնակչության դեմ հարձակումնիրականացրել է սիրիական բանակը: Ռուսաստանը փորձում է քողարկել փաստերը՝ Դամասկոսին պաշտպանելու համար: Պուտինը ԱՄՆ գործողությունները որակում է «ագրեսիա ու միջազգային իրավունքի խախտում՝ մտացածինպատրվակով»: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Սաուդյան Արաբիան կիսում են Վաշինգտոնի տեսակետը:
Ամերիկյան ավիահարվածը հասցվել է ՄԱԿ–ի ԱԽ-ում անարդյունք խորհրդակցությունից կես ժամ անց: Ռուսաստանը դեմէ եղել անգլո–ամերիկա–ֆրանսիական բանաձևին: Թրամփը համբերություն չունեցավ սպասել դիվանագետական բանակցությունների ավարտին:
Ավիահարվածը կլինի միա՞կը, թե՞ Թրամփը մտադիր է Ասադի դեմ սկսել լայնածավալ գործողություն: Թվում է իրավիճակը կրկնվում է, ճիշտ այնպես, ինչպես 4 տարի առաջ Իրաքում. քիմիական հարձակում, որի զոհ դարձան տասնյակ խաղաղ բնակիչներ: Ի՞նչ է սպասվում Ասադին, այն, ինչ Սադամ Հուսեյնի՞ն. առանց ՄԱԿ–ի ԱԽ հավանության՝ռազմական ուղղակի միջամտություն: Այն ժամանակ Ռուսաստանը գտավ ճգնաժամից դուրս գալու փոխզիջումայինորոշում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


