Շերը Մեծ Բրիտանիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըYerkir.am-ը գրում է.
 Աշխարհահռչակ երգչուհի, ազգությամբ հայ Շերը Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն, գրում է «ТАСС»-ը:
 «Մենք փոքր ենք: Մեր երկիրը՝ Հայաստանը շրջափակված է: Նավթ չունենք: Մենք նրանց առաջարկելու ոչինչ չունենք»,- ասել է Շերը: Այս մասին նա ասել է «Խոստում» ֆիլմի պրեմիերայից հետո: 

 Շերի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի իշխանությունները միլիոնավոր մարդկանց սպանությունը չեն ճանաչել որպես ցեղասպանություն, քանի որ Հայաստանը նրանց տալու ոչինչ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել