Armtimes.com-ը գրում է.Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 16-ից լայնածավալ զորավարժություններ են սկսելու: Ինչպես այսօր տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններին ներգրավվելու է մինչեւ 30 հազար զինծառայող, 250 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, մինչեւ 200 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանանետ, 25 միավոր մարտական ինքնաթիռ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժերի մարտունակությունը եւ մարտական իրական իրավիճակին մոտ պայմաններում զորքերի կառավարումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/109375
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



