Tert.am-ը գրում է.
 Մարդու իրավունքների պաշտպանն առաջիկայում պատրաստում է զինծառայողների և նրանց ընտանիքների ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի արտոնությունների տրամադրման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել ՊՆ: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանական ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
 «Նախնական քննարկելով պաշտպանության նախարարության հետ առաջարկելու ենք զինծառայողների մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ճանապարհներ»,- ասաց Թաթոյանը:
 Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` զինծառայողների  իրավունքների պաշտպանության ոլորտում հիմնական խնդիրների մեծ մասը կապված է առողջության պահպանման իրավունքի հետ:
 «Անհրաժեշտ է զինապարտների պատշաճ բժշկական փորձաքննության ապահովման իրավունքի ուժեղացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների գործունեության թափանցիկությունը բարձրացնել, ինչպես նաև հստակ կանոնակարգման ենթարկել զիվորական գրքույկներում զինապարտների կցագրման վկայականների ձևերը»,- ընդգծեց Թաթոյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել