168.am-ը գրում է.Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Իդլիբում քիմիական գրոհի կապակցությամբ երկրի իշխանություններին հասցեագրված մեղադրանքները «100 տոկոսով մոգոնված են», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Որոշակիորեն մեզ համար դա հարյուրտոկոսանոց հերյուրանք է: Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ Արեւմուտքը եւ, գլխավորապես, ԱՄՆ-ը ահաբեկիչների կողմից են: Նրանք մի ամբողջ պատմություն են հորինել, որպեսզի գրոհելու պատրվակ ունենան»,-ասել է Ասադը:
«Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում նա նաեւ հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն այլեւս քիմիական զենք չունեն: «Մենք քիմիական զենք չունենք: Մի քանի տարի առաջ մենք հրաժարվեցինք մեր բոլոր պաշարներից: Նույնիսկ եթե մենք նման զենք ունենայինք, երբեք չէին օգտվի դրանից»,-հավելել է Սիրիայի նախագահը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/04/13/781367.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել