Անկախ մեր տարիքից և զարգացվածության աստիճանից՝ դեռևս կան շատ բաներ, որ մենք չգիտենք: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 հետաքրքիր և զարմանալի փաստեր, որ կպայթեցնեն ձեր ուղեղը:
- Ֆրանսերենը եղել է Անգլիայի պաշտոնական լեզուն ավելի քան 600 տարի:
- Ամեն 2 րոպեն մեկ մենք նկարահանում ենք ավելի շատ լուսանկարներ, քան ողջ մարդկությունը XIX դարի ընթացքում:
- Երբ Warner Brothers ընկերությունը հիմնադրվեց, Օսմանյան կայսրությունը դեռ գոյություն չուներ:
- Թիթեղյա շշով սովորական Կոկա-կոլան սուզվում է ջրում, իսկ դիետիկը՝ ջրի երես է դուրս գալիս:
- Եթե մարդն ունակ լիներ ընկալելու 20 հերցից ցածր աղմուկը, ապա մենք կլսեինք, թե ինչպես են շարժվում մեր մկանները:
- 10 իսլանդացիներից մեկը դառնում է գրող, որը կյանքում գոնե մեկ անգամ ստեղծագործություն է հրատարակում:
- Նորվեգիայի դրոշի վրա կարելի է գտնել 6 երկրների դրոշներ՝ Ինդոնեզիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Թայլանդի, Ֆինլանդիայի և Լեհաստանի:
- Կլեոպատրան իր ապրելու ժամանակաշրջանով ավելի մոտ է լուսին առաջին անգամ ոտք դնելուն, քան բուրգերի կառուցմանը:
- Ռուսաստանի մակերեսն ավելի մեծ է, քան ողջ Պլուտոնինը:
- Տիեզերքից երևում է Արևմտյան և Արևելյան Գերմանիաների սահմանը տարբեր գույների լամպերի պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



