Հնարավոր է, որ պլաստմասե շշերը շատ շուտով լքեն շուկան, քանի որ մադկության դատին է ներկայացվել մի նոր հայտնագործություն՝ ջրով լի ուտելու պարկեր։ Հայտնագործության հեղինակը Լոնդոնում տեղակակված «Skipping Rockets Lab» նորաստեղծ ընկերությունն է։

Պարկն անվանել են «Օօհօ». այն պատրաստված է ամբողջովին մաքուր և ուտելու համար պիտանի նյութերից, իսկ դրա պիտանելության ժամկետը 4-6 շաբաթ է՝ կախված պահպանման պայմաններից։

Հաշվի առնելով այն, որ պլաստմասե շշերը մեծապես աղտոտում են շրջակա միջավայրը, այս ծրագիրն ունի բոլոր նախապայմանները հաջողության հասնելու համար։ Այս պահի դրությամբ՝ ընկերությունն արդեն ստացել է մոտ 750.000 ամերիկյան դոլարի համարժեք ֆինանսավորում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել