Armtimes.com-ը գրում է.
 Բաքվի Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է իր կալանքի ժամկետը երկարաձգելու դեմ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ներկայացրած բողոքը: Ապրիլի 7-ին Բաքվի Նասիմիի շրջանի դատարանը որոշում է կայացրել երեք ամսով երկարաձգել Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը:
 Բլոգերի կինը այսօր ահազանգել է, որ նա տախիկարդիայով տեղափոխվել է քննչական մեկուսարանի հիվանդասենյակ:
 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ 2016 թվականի ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել