Panorama.am-ը գրում է.

«2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման մեջ կարմիր թելի նման անցնում է այն գիծը, որ Հայաստանում խնդիր կա համակագային առումով լուծելու ազատությունից զրկված անձի իրավունքների  ապահովման հարցը:

«Պետք է բացառել, այսպես կոչված, հրավիրելու ինստիտուտը, երբ մարդիկ «հրավիրվում» են ոստիկանության բաժիններ  կամ ազատությունից զրկման որևէ այլ վայր և այդ անվան տակ  նրանց չի ապահովվում  իրենց երաշխիքները»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Այս առումով նա շատ կարևորեց փաստաբանի իրավունքի երաշխավորումը. «Փաստաբանի մասնակցությունն անհապաղ, այն էլ քննության սկզբնական փուլում հետապնդում է  առնվազն երեք նպատակ՝ կանխել հնարավոր վատ վերաբերմունքն անձի նկատմամբ, կանխել հնարավոր ապօրինի հետապնդումն անձի նկատմամբ, անձին ցույց տալ իրավաբանական օգնություն սկզբնական ժամանակահատվածում:

Ա. Թաթոյանն ասաց, որ իրենք արձանագրել են նաև փաստաբանի մատչելիության իրավունքի խախտման դեպքեր:

«Այդ առումով զեկույցը նաև պարունակում է Քրեական օրենսգիրքը  փոփոխության ենթարկելու կոնկրետ առաջարկներ, նաև լրացնել նոր մասով՝ պատասխանատվություն նախատեսել այնպիսի ապօրինի արարքի համար, որը դրսևորվել է փաստաբանին ազատությունից զրկման վայր մուտքն արգելելու համար: Այսօր չունենք հատուկ պատասխանատվություն: Կարծում եմ՝ սա կունենա կանխարգելիչ նշանակություն»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել