Tert.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց «Արաքս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցնելու հարցը: Նախագծի համաձայն՝ 80 տոկոս պետական բաժնեմասը ներկայացվելու է մասնավորեցման, իսկ մեկնարկային գինը սահմանվում է  134 մլն 118 հազար դրամ:

Վարչապետը Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվում ընկերությունը, վերջինս պատասխանեց, որ այս պահին ոչնչով չի զբաղվում:

Վարչապետը հարցրեց. «Լավ, ի՞նչով է զբաղվել»: Արման Սահակյանը վարչապետի հարցին չպատասխանեց:

Վարչապետը կրկին հարցեց՝ իսկ որքան ժամանակ է, որ ոչնչով չի զբաղվում:

Արման Սահակյանն ասաց, որ այս նախագիծը եղել է 2015 թվականի օրակարգում, սակայն քանի որ չափագրման աշխատանքների հետ անճշտություններ են եղել, դրա համար էլ ուշ է ներկայացվել հաստատման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել