Երգիչ Արսեն Սաֆարյանը Երևանի ժամանցային վայրերից մեկում ընկերների ու հարազատների հետ նշեց 40–ամյակը։ Հոբելյանական երեկոյի ընթացքում Արսենը հյուրերին ներկայացավ իր հին և սիրված կատարումներով։ Երգչին շնորհավորելու էին եկել Քրիստինե Պեպելյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկոն, Ավետ Բարսեղյանը, Զարուհի Բաբայանը, Անդրեն և այլք։
Tert.am Life-ի հետ զրույցում հոբելյարը պատմեց, որ ծննդյան անակնկալները սկսվել են դեռևս կեսգիշերից։
«Կեսգիշերին ես և կինս դեռ ակումբում էինք, երբ ցանկացանք դուրս գալ, աշխատակազմը ամեն բան արեցին, որ մինչև 00։00 մնամ ակումբում։ Նրանք ինձ համար գեղեցիկ տորթ ու շամպայն էին պատվիրել։ Մոմերը փչեցի հենց իմ «Քո տոնը շնորհավոր» երգի ներքո, որը կատարում էր Հայկ Հունանյանը։ Հետաքրքիր զգացում էր, քանի որ այդ երգը միշտ ես եմ երգում հոբելյարի համար։ Այդպես սկսվեց շնորհավորանքներն ու մաղթանքները»,–ասաց Արսենը։

Վերջինս նշեց, որ օրը սկսվել է հոբելյանական երեկոյի նախապատրաստական աշխատանքներով։ Նա խոստացավ, որ ներկաները հաճելի երեկո են անցկացնելու։ «Բացի իմ սերնդակից երգիչ-երգչուհիներից այսօր ներկա են իմ հարազատներն ու հանդիսատեսը, որոնք ցանկացել են գալ և հենց այս օրը ինձ լսել։ Շատ ցանկացողներ էլ են եղել, որ ուզել են գալ, սակայն տեղ չի եղել։ Դա մի կողմից տխրելու, մյուս կողմից ուրախանալու փաստ է։ Կուզեի սրահն այնքան մեծ լիներ, որ մարդիկ կարողանային գալ»,–նշեց Արսենը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/04/13/arsen-safaryan/35244
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել