Տուխել. ՈւԵՖԱ-ն մեզ հետ այնպես վարվեց, կարծես՝ ավտոբուսի վրա գարեջրի շիշ էին նետելArmsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մոնակոյից» կրած տնային պարտությունից հետո (2:3) մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի՝ խաղը հաջորդ օրը տեղափոխելու որոշումը:

Հանդիպումը պետք է կայանար ապրիլի 11-ին, բայց «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյուններից հետո որոշվել էր խաղը տեղափոխել հաջորդ օրը.

«Խաղը տեղափոխելու մասին մեզ ոչ ոք նույնիսկ չհարցրեց: Պարզապես տեքստային հաղորդագրության միջոցով մեզ տեղեկացրին, որ ՈւԵՖԱ-ն նման որոշում է կայացրել Շվեյցարիայում:

Մեզ սարսափելի էինք զգում: Հարձակումից ընդամենը րոպեներ անց նրանց մտահոգում էր միայն այն հարցը՝ արդյոք պե՞տք է խաղն անցկացնել, թե՞՝ ոչ:

Մեզ հետ այնպես վարվեցին, կարծես՝ ավտոբուսի վրա պարզապես գարեջրի շիշ էր նետվել: Նման բանից հետո քեզ անզոր ես զգում: Այնպիսի տպավորություն է, թե մենք պարզապես պետք է աշխատենք, իսկ մնացած ամեն ինչը նշանակություն չունի: Մենք դուրս եկանք ավտոբուսից, Բարտրային շտապ-օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, և հենց այդ պահին մեզ տեղյակ ենք պահում որոշման մասին: Ոչ մի լավ բան մենք այդ պահին չզգացինք»,- Տուխելի խոսքերն է փոխանցում «ESPN FC»-ն;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել