«Քաղաքներն այրվում են, մարդիկ մեռնում են կրակի մեջ». Կուրտ Վոնեգուտի հիշատակինNewmag.am-ը գրում է.

«Ուտոպիա 14 (Մեխանիկական դաշնամուր)», 1952

– Խնդիրը միայնությունն է ու որևէ խմբի չպատկանելը: Այստեղ առաջ ուղղակի խելագարվում էի միայնությունից ու մտածում էի՝ Վաշինգտոնում գուցե ավելի լավ լինի, որ այնտեղ գտնեմ մարդկանց, որոնցով երբևէ հիացել էի, ու նրանք գրավել էին ինձ: Փոլ, պարզվեց՝ Վաշինգտոնը Այլիումից տասն անգամ վատն է: Հիմար, ինքնասիրահարված, տգետ, երևակայությունից ու հումորից զուրկ մարդիկ: Իսկ կանայք՝ գորշ տիկիններ, որոնք գոյատևում են  իրենց ամուսինների փառքի ու կարողության հաշվին:   

– Լսիր, Էդ,- ժպտալով ասաց Փոլը, – Ամեն դեպքում լավ մարդիկ են:

– Իսկ ո՞վ լավը չէ: Երևի՝ ես: Ինձ կատաղեցնում է, որ նրանք բոլորից վեր են դասում իրենց, և այդ անիծված հիերարխիան, որը մարդկանց որակում է մեքենայի օգնությամբ: Այդպես վերևում հայտնվում են անգույն մարդիկ:

«Տիտանի ծովահարսները» 1959

– Ո՞վ եք Դուք:

– Ես դժբախտ պատահականությունների շղթայի զոհն եմ, ինչպես և բոլորս:

– Դժբախտ պատահականությունների շղթայի զո՞հ… Ահա՛ թե ինչ… Իսկ այդ պատահականություններից հատկապես ո՞րն եք համարում ամենանշանակալին:

– Պետք է մտածել:

– Ես կազատեմ Ձեզ այդ բեռից: Ամենամեծ դժբախտությունը, որ պատահել է Ձեզ հետ, այն է, որ լույս աշխարհ եք եկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել