Ծառայության ժամանակ ու հիմա ես շարունակում եմ շատ կարոտել իմ սիրած աղջկան. Անդրանիկ ՂազարյանLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Անդրանիկ Ղազարյանն, ով ծառայությունից վերադառնալուց հետո նկարահանվում էր «Կայարան» հեռուստասերիալում: Սակայն այժմ դերասանն այլեւս չի նկարահանվում, սերիալում նրա հերոսի սյուժետային գիծն ավարտվեց: Անդրանիկը վստահեցնում է, սերիալից դուրս գալը ոչ մի կոնֆլիկտային ենթատեքստ չունի.
«Իմ հերոսի դուրս մնալը պարզապես սյուժեի հետ էր կապված, ուրիշ ոչ մի պատճառ չկա: Ստեղծագործական թիմի հետ ես ունեմ լավ հարաբերություններ: Պետք է շեշտեմ՝ այս նախագծի շրջանակում հավաքվել են ոչ միայն տաղանդավոր, այլեւ լավ մարդիկ, որոնց հետ խնդիրներ չէին կարող լինել»,- նշեց նա:
 
Դերասանն արդեն իսկ նոր առաջարկ ունի եւ էկրաններից երկար չի բացակայի.
«Այժմ նոր առաջարկ ունեմ, արդեն զբաղված եմ այդ աշխատանքով, պարզապես ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դեռեւս շուտ է այդ մասին խոսելը: Ավելի ուշ, երբ թույլատրելի լինի, կմանրամասնեմ»,- հավելեց Անդրանիկ Ղազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել