Քաղաքական համակարգը դեռ չի հասել այն մակարդակին, որ քաղաքական համագործակցությունը չդիտվի որպես «կլիենտարիզմ». ԱշոտյանAysor.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի սաներից նախընտրական ծրագրի շրջանակներում ովքե՞ր և ո՞ր կուսակցության շարքերում են հետագայում հանդես եկել։

Լրագրողի դիտարկմանը, թե «ֆեյսբուքյան անցուդարձից» նկատելի էր, որ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի սաներից եղել են «ԵԼՔ» դաշինքում, Աշոտյանն ասաց, թե կարիք չկա փորձել ամեն կերպ ՀՀԿ-ին կապել «ԵԼՔ»-ին։

«Ցավոք, քաղաքական համակարգը դեռ չի հասել այն մակարդակին, որ քաղաքական համագործակցությունը չդիտվի որպես «կլիենտարիզմ»», - ասաց Արմեն Աշոտյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել