Միլիարդատեր գործարար Ալիշեր Ուսմանովը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալանիի և նրա «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի: Մոսկվայի դատարանը ստացել է համապատասխան հայցը: «Խոսքը պատվի և արժանապատվության պաշտպանության հայցի մասին»,-ասել է դատարանի մամուլի խոսնակը Interfax-ին:

Մարտի սկզբին Նավալնիի հիմնադրամը հրապարակել էր հետաքննության արդյունքները, որոնց համաձայն USM Holdings-ի ղեկավար Ուսմանովը 4 հա հողատարածքով առանձնատուն է նվեր տվել հիմնադրամին, որը պատկանում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի համակուրսեցի Իլյա Ելիսեևին:

Ուսմանովը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում հաղորդել է, որ գործարքն իրենից ներկայացրել է անշարժ գույքի փոխանակում: Ի պատասխան Նավալնին իր կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ գործարարի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել