Հայ շախմատիստուհիները Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրումArmsport.am-ը գրում է.

Ապրիլի 12-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:

Երկրորդ տուրում Դանիելյանն ու Գևորգյանը հաղթանակ են տարել, իսկ Մկրտչյանը եւ Գալոյանը ոչ-ոքի են խաղացել:

Դանիելյանը և  Գալոյանը 1.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 38-րդ եւ 46-րդ, Մկրտչյանն ու Գևորգյանը 1-ական միավորով` 73-րդ եւ 76-րդ տեղերը:

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել