Yerkir.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Խոստում» ֆիլմի մասին:
«Շատ հպարտ եմ «Խոստում» ֆիլմով: Խնդրում եմ՝ բոլորը գնան և դիտեն այն: Եվ, վերջապես, թող բոլորը լսեն հայ ժողովրդի պատմության մասին»,- գրել է նա՝ տեղադրելով Եռագույնի պատկերը:
Նշենք, որ Քիմը Twitter-ում ունի մոտ 51 մլն հետևորդ:
Հիշեցնենք նաև, որ «Խոստում» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/127518.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել