Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ բանակցությունները անկեղծ էին և բովանդակալից: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին. հայտնում է РБК-ն:Լ
ավրովի խոսքով` քննարկվել են երկկողմ համագործակցության և միջազգային հարցերով համագործակցության համար առանցքային հարցեր:
Կողմերը քննարկել են նաև Սիրիան, քիմիական հարձակումը և դրան հետևած ԱՄՆ-ի ավիահարվածը:
Լավրովը կոչ է արել ազնիվ հետաքննություն անցկացնել Իդլիբում կատարվածը պարզելու համար: Լավրովի խոսքով` Ռուսաստանը տեսել է նման հետաքննությանը աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/127514.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



