Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Թերի Ջորջը, որը նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը, Թուրքիային մեղադրել է սաբոտաժի մեջ:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեի տեղեկտվության համաձայն՝ Թուրքիայում ամենավատն են վերաբերվում լրագրողների հետ, այնպես որ զարմանալի չէ, որ նրանք շարունակում են հերքել Հայոց ցեղասպանության փաստը և ակտիվ փորձում են սաբոտաժի ենթարկել «Խոստում»-ը»,-գրել է Ջորջը:

Ռեժիսորը նաև նշել է, որ իր կյանքը և կարիերան նվիրել է անարդարությունների, աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարին: «Վերջին 25 տարիներին ես նկարահանել եմ «Հանուն հոր», «Հյուրանոց Ռուանդա», «Խոստում» ֆիլմերը, որոնք պատմում են խիզախ մարդկանց մասին, նրանք հաղթանակ են տանում անարդարության, անմարդկայնության դեմ, պայքարում են ցեղասպանությունների դեմ»,-հայտարարել է կինոռեժիսորը:

Նա մեծ կարևորություն է տվել «Խոստում»-ի սոցիալական արշավին, որն առաջին մասշտաբային ֆիլմն է, որը պատմում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության սարսափների մասին:

Նշենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է Լոս Անջելեսում ապրիլի 21-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել