Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի մշակույթի նախարարությունը գրաքննության է ենթարկել ռեժիսոր Քազըմ Օզի «Ոսկի» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է ապրիլի 11-ին Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում: Ռեժիսորը նախարարության որոշումը բողոքելու համար յուրատեսակ քայլի է դիմել:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  «Ակօս» շաբաթաթերթը գրում է, որ ցուցադրման ընթացքում այն դրվագների ժամանակ, որոնք նախարարության պահանջով հանվել են, էկրանը սևացել է, իսկ վրան հայտնվել է հետևյալ գրությունը. «Այս դրվագը չեք կարող դիտել, քանի որ Թուրքիայի Հանրապետության մշակույթի նախարարության կինոյի գլխավոր վարչության խորհուրդը դրանք վիճելի է համարում»:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ռեժիսորը, մեկնաբանելով իր բողոքի ակցիան, նշել է, որ կատարվածը ինչ-որ բանի նախանշանն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել