Aysor.am-ը գրում է.
Հայաստանում մշակվել է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արյդունավետ համակարգ, հայտարարել է ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը, հաղորդում է Ria.ru-ն:
«Տարվում է արդյունավետ աշխատանք զենիթահրթիռային համակարգերի արդիականացման ուղղությամբ: Մշակվել ու փորձարվել են եղած համակարգերի նոր մարտավարական հնարքներ` փոքր չափերի հետախուզական և հարվածային անօդաչուների դեմ պայքարելու համար», - ասել է նա ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նիստին Բիշքեկում:
Արմեն Վարդանյանի խոսքով` այսօր ՀՕՊ զորքեր մատակարարվում են նորագույն ռադիոլոկացիոն համակարգեր և օպտիկա-էլեկտրոնային հետախուզության միջոցներ, որոնք մշակվել են Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



