«Հիասթափված խորհրդարանական ընտրություններից, հայրենի Գավառից ու գավառցիներից՝ ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Արզաքանցյանը հեռացել է Հայաստանից։ Երբ զանգահարեցինք Արզաքանցյանին, նրա օգնականն ասաց, որ Արզաքանցյանը Հայաստանում չէ, և հայտնի չէ, թե երբ է վերադառնալու։ Հիշեցնենք, որ Արզաքանցյանը, ում տարբեր կեղծիքներով հաջողվեց գրանցվել որպես պատգամավորության թեկնածու, շատ քիչ ձայն էր հավաքել Գեղարքունիքի մարզում։ Նա ընտրություններից հետո «Ժամանակ»–ի հետ զրույցում ասել էր, որ շոկի մեջ է, թե ինչպես գավառցիները, որոնց համար ինքը ոչ մի բան չի խնայել, իր հիմնադրամով օգնել է բոլորին, գնացին «ցիգանների պես փող վերցրին ու ընտրեցին փող բաժանողին»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել