Image resultՆԱՏՕ-ն անմիջական սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից, սակայն կարծում է, որ Ռուսաստանն ավելի ագրեսիվ է դարձել։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Մենք չենք տեսնում Ռուսաստանի կողմից մեր դաշինքի անդամների համար անմիջական սպառնալիք, սակայն մենք տեսնում ենք ավելի ագրեսիվ Ռուսաստան»,-ասել է նա CNN-ի հետ հարցազրույցում։

Պատասխանելով հարցին այն մասին, թե կարելի՞ է Ռուսաստանի ու Արևմուտքի ներկայիս հարաբերություններն անվանել սառը պատերազմ, Սթոլթենբերգն ասել է, որ «դա սառը պատերազմ չէ»։ Սակայն նա խոստովանել է հարաբերություններում «աճած լարվածությունը»։ Դրա հետ կապված՝ Սթոլթենբերգը հայտնել է «զսպման ավելի ուժեղ և վստահության արժանի ռազմավարության» անհրաժեշտության մասին։

Միևնույն ժամանակ Սթոլթենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար հանդիսանում է խոշորագույն հարևան։
«Այդ իսկ պատճառով մենք պետք է փնտրենք միջոցներ՝ նրա հետ հարաբերություններ ստեղծելու համար»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել