Tert.am-ը գրում է․
![]()
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ որպես քաղաքական գործչի, և հավատում է նրա հանձնառությանը՝ ամրապնդելու Հյուսիսատլանտյան դաշինքը, հաղորդում է CNN-ը:
«Ես վստահում եմ նրան՝ որպես առաջնորդի, քանի որ նա ընտրվել է ամերիկյան ժողովրդի կողմից՝ ժողովրդավարական ընտրական գործընթացի արդյունքում», - ասել է Ստոլտենբերգը,- «Ես կարծում եմ, որ Թրամփը խիստ հավատարիմ է ՆԱՏՕ-ին, քանի որ ցույց տվեց դա ոչ միայն խոսքերով, այլև գործերով», - ասել է գլխավոր քարտուղարը:
«ԱՄՆ-ն այժմ մեծացնում է իր ռազմական ներկայությունը Եվրոպայում առաջին անգամ երկար տարիների ընթացքում», - ընդգծել է նա, - «Այսօրվա անկանխատեսելի աշխարհում ԱՄՆ-ին հարկավոր են բարեկամներ ու դաշնակիցներ, և ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի լավագույն ընկերն ու դաշնակիցն է», - հայտարարել Ստոլտենբերգը, ով այժմ այցով գտնվում է ԱՄՆ-ում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



