2016թ.-ի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվել է 45.7 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9.0 տոկոսով, նշված է ԼՂՀ ԱՎԾ տարեկան զեկույցում:
Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 88.1 տոկոսը:
Շինարարության 30.4%-ը կատարվել է պետական բյուջեի, 27.9%-ը՝ կազմակերպությունների, 17.6%-ը` այլ միջոցների, 11.4%-ը՝ մարդասիրական օգնության, 9.3%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին:
Հանրապետությունում իրականացված շինարարության 24.3%-ը բաժին է ընկել փոխադրումներ և պահեստային տնտեսության, 20.1%-ը` անշարժ գույքի հետ կապված գործունեության, 16.0%-ը` հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



