RIA Novosti-ի փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է Մոսկվայի այն կասկածների մասին, որ ԱՄՆ-ը կպահպանի «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորմանը Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին տապալելու համար: Այդ մասին նա հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման արդյունքում:
 Ինչպես նշել է նախարարը, ԱՄՆ-ը նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք արդյունավետ կերպով չէր պայքարում «Ան-Նուսրայի» և ԴԱԻՇ-ի դեմ, քանի դեռ Սիրիա չէին մեկնել Ռուսաստանի ռազմաօդային ուժերը:

 «Նույնիսկ դրանից հետո նախագահ Օբամայի օրոք ամերիկյան կոալիցիան հարվածներ է հասցրել միայն ԴԱԻՇ-ի մի քանի դիրքերի: «Ջեբհաթ ան-Նուսրա»-ին միշտ խնայել են: Մենք ունենք կայուն կասկած, ինչը դեռ ոչ ոք չի կարող փարատել, որ «Նուսրա»-ին մինչև այժմ պահպանում են այն բանի համար, որպեսզի ինչ-որ պահ գործի «պլան Բ»-ն և փորձեն Բաշար Ասադի ռեժիմը տապալել ուժով»,- ասել է Լավրովը:
 Իր հերթին Թիլերսոնը հանդիպման արդյունքում հայտարարել է, որ Ասադի հեռացումը պետք է լինի կազմակերպված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել