Yerkir.am-ը գրում է.Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում և այլուր, յուրաքանչյուր 10 մարդուց մեկը մահանում է ծխախոտի չարաշահման հետևանքով, գրում է «BBC»-ին՝ հղում անելով «The lancet» թերթին:
Չնայած այն բանին, որ աշխարհում ավելացել է ծխախոտի դեմ պայքարը, 2015-ին՝ աշխարհի 195 երկրներում ծխողների թիվը գերաճ է ունեցել։
Ըստ պարբերականի՝ օրինակ՝ Բրազիլիայում 15 տարվա ընթացքում ծխողների թիվը նվազել է` դառնալով տղամարդկանց մոտ 29 ℅-ից՝ 12 ℅, իսկ կանանց մոտ՝ 19-ը ℅-ից՝ 8 %։
Հարկ է նշել, որ որոշ երկրներ, ընդ որում ԵՄ-ն, ակտիվ պայքարում են ծխախոտի դեմ` բարձր հարկեր սահմանելով ծխախոտի տուփերի վրա, զգուշացումներ գրելով, մամուլի, հեռուստատեսության, համացանցի և տարբեր նախագծերի շրջանակներում մարդկանց չծխելու կոչեր անելով։
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/127505.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



