ՍԱՊԾ պետը՝ ազատումների մասին. Ոլորտի հետ կապ չունենալը տրամաբանական էAysor.am-ը գրում է.
 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ իր հասցեին հնչող քննադատություններին, մասնավորապես՝ կադրային քաղաքականությանը:
 «Ծառայության աշխատակիցները քաղծառայողներ են, և կան քաղծառայության համակարգում պաշտոնի անձնագրերով վերապահված որոշակի նվազագույն պահանջներ ու գործառույթներ, որոնք որ բացառում են ոլորտի հետ կապ չունեցող աշխատակիցների առկայությունը», - ասաց նա։
 Կարապետյանի խոսքով` ՍԱՊԾ-ն մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական կառավարման համակարգերի ներդրմանը, և իրենք աշխատանքի են ընդունում ՏՏ մասնագետների, այս դեպքում ոլորտի հետ կապ չունենալը տրամաբանական է:

«Այն ժամանակահատվածում, ինչ ես նշանակվել եմ Ծառայության պետ, ՍԱՊԾ-ից այլ աշխատանքի է անցել 4 մարդ, 9 հոգի դուրս է եկել աշխատանքից: Բոլոր սահմանային հսկիչ կետերում ներդրվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը և աշխատանքի ընդունվել 10 օպերատոր», - տեղեկացրեց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել