Yerkir.am-ը գրում է.ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց խնդիրներին վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի գործունեությունը` ուղղված սահմանամերձ համայնքներում բնակչության կեցության և անվտանգության ապահովման բարձրացմանը:
Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը, ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության առավել խորացմանը և ջանքեր գործադրել պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/127499.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



