Նյու Յորքի համալսարանի ուսանող Դեցզյան Ցզենը վեց շաբաթ աշխատել է չինական Pegatron գործարանում, որը զբաղվում է iPhone-ի հավաքման աշխատանքներով, և Business Insider-ին տված հարցազրույցում պատմել գործարանի «դժոխային» աշխատանքային պայմանների մասին:
Ցզենը պատմել է, որ ինքը սկսել է աշխատել գործարանում ոչ թե գումար վաստակելու, այլ գործընթացի կազմակերպման մասին իմանալու նպատակով: Նրա խոսքով` աշխատակիցներն օրական միջինը 12 ժամ են անցկացնում գործարանում` ներառյալ ընդմիջումները, նրանք աշխատում են շաբաթը վեց օր: Այս ցուցանիշը կախված է գործարանի ծանրաբեռնվածությունից, ահա թե ինչու iPhone 7-ի թողարկման նախաշեմին շատ հավաքողներ սկսել են աշխատել նաև կիրակի օրերին:
Ցզենը պատմել է, որ ինքը ծանոթ է 11 օր առանց հանգստյան օրերի աշխատած մարդու հետ:
«Աշխատանքի առաջին երկու ժամից հետո 10 րոպեանոց ընդմիջում է հատկացվում: Այդ ընթացքում շատերը քնում են: Իսկ եթե ցանկանում ես ջուր խմել կամ զուգարան գնալ, ապա այդ 10 րոպեն ծախսում ես զուգարան հասնելու և հետ գալու վրա, քանի որ այն գտնվում է ուրիշ շենքում», - ասել է նա:
Ուսանողի խոսքով` ամբողջ աշխատանքը կայանում է նույն գործողությունների իրականացման մեջ: Այսպես, օրինակ, աշխատակիցները մեկ պտուտակ են դնում ամեն հեռախոսի մեջ կամ տեղադրում են տեսախցիկը: Աշխատելու ընթացքում արգելվում է վեր կենալ տեղից և նույնիսկ զրուցել: Առաջին ամսվա համար Ցզենը վաստակել է 3,100 յուան (մոտ 449 ԱՄՆ դոլար), որից 780 յուան (մոտ 113 ԱՄՆ դոլար) նրան վճարել են արտաժամյա աշխատանքի համար:
Նա նաև նշել է, որ Pegatron-ի աշխատակիցները չեն կարող արձակուրդ վերցնել գործարանի ծանրաբեռնված աշխատանքային օրերի ընթացքում: Աշխատակիցները նաև քննադատվում են ավելի թեթև աշխատանքային ժամանակահատվածներում արձակուրդ վերցնելու փորձի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/12/apple-pegatron/2339321
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել