Life.tert.am-ը գրում է.
Տղամարդու դավաճանության պատճառով կնոջ ինքնագնահատականն ընկնում է և նա սկսում է կորցնել ինքնավստահությունը։ Կանանց միշտ հետաքրքրում է, թե ինչու են իրենց դավաճանել։ Ընդ որում` տարածված կարծիք կա, որ դավաճանում են, գրեթե, բոլոր տղամարդիկ։
Marketium-ը գրում է, որ հնարավոր է, որ դա պայմանավորված լինի կնոջ անխնամ տեսքով, տղամարդուն ձանձրացնելով և այլ պատճառներով։ Տարբերակներ շատ կան, սակայն տղամարդիկ դավաճանում են նույնիսկ իրենց սիրելի կանանց։ Հոգեբանները դրա համար ներկայացնում են հետևյալ պատճառները․
1. Նա սիրում է սիրախաղի գործընթացն ու պատրաստ էդավաճանել սիրելի կնոջը նոր տպավորություններ ստանալու համար։
2. Նա սովոր է խաբել կնոջը։ Նա ստում է ամեն պատճառով, դրա հետևանքով էլ սկսում է դավաճանել ու թաքցնել դա։ Նա փորձում է պարզել, թե որքան ժամանակ կկարողանա կնոջից թաքցնել ճշմարտությունը։
3. Նա փորձում է ապացուցել իր տղամարդկությունն ու դավաճանում է, որպեսզի ցույց տա, որ դեռ ցանկալի է այլ կանանց համար։
4. Նա փորձում է կրկնել իր զգացմունքները։ Դավաճանելու շնորհիվ ցանկանում է կրկին զգալ այն, ինչ ձեր հարաբերությունների սկզբում էր զգացել։
5. Նա վախենում է լուրջ հարաբերություններից, այդ պատճառով էլ բազմաթիվ կանանց հետ է հանդիպում ու դավաճանում է նրանց։
6. Նա նոր ծանոթություններ է փնտրում։ Տղամարդիկ հազվադեպ են հրաժարվում նոր ծանոթություններից, նույնիսկ, եթե սիրում են ինչ-որ կնոջ։
7. Նա շատ թույլ է, որպեսզի ասի «Ոչ»։ Նա չի կարողանում մերժել այն կանանց, որոնք գայթակղում են իրեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։