SculpturesՊատահե՞լ է, որ ձեր ընկերներից մեկը պնդի, թե ձեզ որևէ տեղ տեսել է, սակայն այդ ժամանակ դուք լրիվ այլ վայրում եք եղել։

Մինչ շատերի համար տարօրինակ է այն փաստը, որ աշխարհում կարող է լինել մեկը, ով արտաքինով շատ նման է իրենց, կան նաև մարդիկ, ովքեր փնտրում են իրենց նմանակներին, որպեսզի հանդիպեն և ծանոթանան նրանց հետ։

Իսկ եթե ձեզ հետ դեռևս չի պատահել նման դեպք, ապա անպայման պետք է այցելեք Քվեբեկում գտնվող այս թանգարան, ուր միգուցե կարողանաք գտնել ձեր նմանակին։ Միակ տարբերությունն այն է, որ այս դեպքում ձեր նմանակը կարող է լինել ոչ այլ ինչ, քան 2200 տարի առաջ քանդակված մի արձան։

Քվեբեկի «Քաղաքակրթության թանգարան»-ը «Իմ 2200-ամյա նմանակը» կոչվող մի նոր նախագիծ է սկսել, որի նպատակն է մարդկանց օգնել, որպեսզի գտնեն իրենց հռոմեացի, հույն կամ եգիպտացի քանդակ-նմանակներին։Image

Եթե ցանկանում եք գտնել ձեր նմանակին, ապա կարող եք այցելել թանգարանի կայք և վերբեռնել ձեր լուսանկարը (միայն ձեր դեմքի և ուսերի հատվածը)։ Պարտադիր պայման է նաև, որ կցվող լուսանկարում ժպտալիս չլինեք։

Վերբեռնումից հետո համապատասխան ծրագիրը սկանավորում է դեմքը՝ մանրակրկիտ ուսումնասիրելով դիմային ավելի քան 123 դետալ, այդ թվում՝ քթի լայնությունը, կոպերի չափսը, այտերի կառուցածքը և այլն։ Իսկ դրանից հետո ձեր լուսանկարը համեմատվում է թանգարանի 60 քանդակների հետ։ Վերջում համակարգը ցույց կտա այն արձանը, որի դեմքն ամենաշատն է նման ձերին և տվյալները կուղարկի թանգարանի աշխատակիցներին։ Այնտեղ մասնագետները կընտրեն այն 30 մարդկանց, ովքեր իսկապես շատ նման են իրենց ունեցած քանդակներին։ Արդյունքները կհրապարակվեն 2018 թվականի հոկտեմբերի 24-ին, իսկ մարդ-քանդակ նմանակների ցուցադահանդեսը բաց կլինի մինչև 2019 թվականին հոկտեմբերի 27-ը։Image result for

Հաղթողները նաև կարժանանան այն պատվին, որ հայտնի լուսանկարիչ Ֆրանսուա Բղյունելը կլուսանկարի նրանց և կհրապարակի դրանք։

«Եթե նրանք ունեն նույն դեմքը, ապա արդյոք նրանք նույն մա՞րդն են։ Սա մի հարց է, որը հաճախ եմ ինձ տալիս»,-ասում է Բղյունելը։

Բոլորի մասնակցությունը նախագծին խրախուսվում է։ Ի՞նչ իմանաս, միգուցե հազարավոր տարիներ առաջ մի գլադիատոր, թագավոր կամ էլ աստված ունեցել է հենց ձեր արտաքինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել