Անցած տարվա վերջին կառավարության կողմից հաստատված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով հաստատվել է հանձնաժողովի կազմը, որում ընգրկված են ներկայացուցիչներ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական կառավարման և զարգացման, ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության նախարարություններից, ՀՀ Կենտրոնական բանկից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և այլ գերատեսչություններից։
Ինչպես տեղեկացնում են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանձնաժողովի նպատակն է ներկայացնել առաջարկություններ արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցմանն աջակցող քայլերի ուղղությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://goo.gl/lBI8Ce
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



