Hraparak.am-ը գրում է.
 Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, չորրորդն է ստացած ձայների թվով՝ Նահապետ Գեւորգյանից, Սեյրան Սարոյանից եւ Ալեքսան Պետրոսյանից հետո՝ 6 հազար 500 ձայն։ 
 - Պարոն Մովսիսյան, ինչո՞վ եք բացատրում, որ քիչ ձայն ստացաք։

- Արի էդի թողենք մեր մեջ, մենք քիչ ձայներ չենք հավաքել, ամենակարեւորը՝ մեր կուսակցությունը շատ նորմալ ձեն ա հավաքել, եւ մնացած մեր ներքին կուսակցական խոսակցությունները թող մնա մեր մեջ։ Ես ոնց կամ, ըտենց մնում եմ, ոնց շարժվել եմ, ըտենց շարժվում եմ, ոնց ապրել եմ, ապրում եմ, էդ դեպուտատը ընձի ոչ տաք ա պահել, ոչ սառը։ Ամենակարեւորը՝ իմ երկիրը խաղաղ պայմաններում ապրի, ոչ մի զինվոր սահմաններում չզոհվեն, երկրին խաղաղություն ըլնի, ամենալավ երկիրն ա մեր երկիրը դառնալու։

- Իսկ վիրավորված չե՞ք Ձեր ընտրողից, Դուք քարոզարշավի ժամանակ ակտիվ էիք, խոսում էիք, շփվում ընտրողի հետ, էլ չենք ասում՝ խոստումներ էիք տալիս, ասում էիք նաեւ, որ ով ինչ խնդիր ունեցել է, օգնել եք։

- Էդի դրա համար ասում եմ՝ թողենք․․․ Հիմա էլ նորից օգնում եմ իմ ժողովրդին, ցանկացած խոստում կատարելու եմ, արդեն կատարել եմ, իմ չափերի մեջ եմ խոստում տվել։ Եվ հիմա էլ շարունակում եմ իմ ժողովրդի մեջ ապրել։ Դրա համար․․․ ես ձեզ մի բան ասեմ՝ ոնց էն վախտ ապրել եմ, հիմա էլ պարզ երեսով եմ մեր ժողովրդի մեջ ապրում, քանի որ ես իրա ծոցից եմ դուրս եկել։ Եթե պաշտոնս փոխած ըլնեմ, ուրեմն մենք երեսատեղ չէինք ունենա մնացածների նման։ Այ, էդի պտի ուրիշի տաք ըտենց հարցերը։ Ես հանգիստ խղճով իմ ժողովրդի հետ ապրել եմ ու ինչ էլ խոսք եմ տվել, արել-վերջացրել եմ։

- Բայց ժողովուրդը Ձեզ չընտրեց։

- Ժողովուրդն ինքն իրա գործն արել ա, ֆսյո, ժողովրդից նեղանալու չունեմ, մեր ժողովուրդն ա, գյուղ կա՞ շուն չըլնի, մի երկուսն էլ թող ըտենց լինեն։ Հիմա էլ լսելու եմ իմ ժողովրդին, ինչ ինձանից կախված ա, նույն ձեւով անելու եմ։ - Իսկ հնարավո՞ր է առաջիկայում այլ պաշտոնի անցնեք։

- Ես պաշտոնի մանյակ չեմ, պաշտոնը եսիմինչ չի, ու ով ընգած պաշտոնի հետեւից վիզ դրած ուզում ա պաշտոնի էթա, ես նրանց չեմ ընդունում։ Պաշտոնն էն ա, որ ինչի համապատասխանում ես, քեզի առաջարկեն, ասեն՝ գնա աշխատի կամ մի աշխատի։ Ֆսյո, ես կյանքում չեմ գնա ասի՝ պաշտոն տվեք։ Ամենալավ պաշտոնը հարգանքն ա։

- Իսկ, օրինակ, Դուք ի՞նչ պաշտոնի եք համապատասխանում, Ձեր կարծիքով, թե՞ միայն պատգամավորի պաշտոնն էր Ձեզ սազական։

- Արի ես քո էդ հարցերին չպատասխանեմ, պատգամավորական կյանքն էլ իմ համար երբեւիցե ոչ մի տեսակի փոփոխություն չի տվել, նաաբարոտ՝ ավելի շատ տուժվել եմ ըտեղ, քան օգտվել։

- Ո՞նց եք տուժել։

- Այսինքն՝ ժամանակ եմ վատնե, եկել եմ Ազգային ժողով, մի քանի հոգու քիչ եմ լավություն արե, գործերից հետ ենք ընգե։

- Բա ինչո՞ւ էիք նորից թեկնածություն առաջադրում, կարծում եք՝ անփոխարինելի՞ էիք ԱԺ-ում։

- Ինչի՞, կփոխարինեն, անփոխարինելի մարդ չկա, կուսակցությունս ոնց որոշել ա, արել եմ։ Էլի եմ ասում՝ ոչ մի բանից հետ չեմ մնացել, ոչ մի բանից չեմ նեղվել, ոչ մի բանից էլ հետ չեմ մնալու։

- Արդեն հետ եք մնացել, տեսաք՝ Արմավիրում Ձեր թիմակիցները վարկանիշով Ձեզ հետ թողեցին, անարդար է, էլի, էդքան ժողովրդի մասին մտածում եք, բայց ուրիշներին ձայն տվեցին։

- Ցավդ տանեմ, դուխդ տեղը պահի, մենք ամեն ինչով էլ հարմարվող ենք, թող մեր սաղ ճանապարհը մինչեւ իրանք գան հասնեն, սաղ կյանքներս՝ գիտեք ինչերի միջով ենք անցել, մինչեւ գան հասնեն, կդզվի ամեն ինչ, լավ կըլնի։

- Ձեր մրցակիցները գումա՞ր են բաժանել, որ Ձեզնից շատ ձայներ հավաքեցին։

- Ես չգիտեմ՝ գումար են բաժանել, ով ինչ ա հասկանում, ոնց են գումարելու, ոնց են բաժանելու, էդի դուք կիմանաք, ինձ ըտենց բաներ չի հետաքրքրում, ֆսյո, բոլորին շնորհավորում եմ՝ ԱԺ պատգամավորներին, ով ինչ խղճով անցել ա, թող էդ խղճով էլ աշխատի։

- Պարոն Մովսիսյան, բայց տեղեկություններ կան, որ հնարավոր է մարզում գազի գրասենյակի ղեկավար նշանակվեք։

- Ցավդ տանեմ, ես էդքան նմա՞ն եմ, ես ո՜ւր, գազն ո՜ւր, էդի անհեթեթություն ա, հետո՝ ես ասել եմ, չէ՞, որ ճանապարհս չեմ փոխում, գազ-մազ ինձ չի հետաքրքրում, թող իրանք տան՝ մենք վառենք։

- Հա, միայն պատգամավորի ճանապարհով եք, չէ՞, գնում։
 - Ըտենց հարցեր մի տուր՝ մենակ պատգամավոր։ Ոչ, պատգամավորն էլ ընձի կայֆ չի տալըմ, եղա՞վ։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել