Tert.am-ը գրում է.

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, բայց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը Հայաստանում, հետևում հետընտրական զարգացումներին, խմբագրում ընտրությունների մասին հրապարակվելիք զեկույցը: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսոնը:  

«Հիմա մենք գիտենք ավելին, քան ընտրությունների ժամանակ, բայց դեռ շատ վաղ է ընդհանրացնելը, թե ինչ ենք մենք տեսել. մեր վերլուծաբաններն աշխատում են զեկույցի նյութի վրա: Վերջնական զեկույցը կլինի շուտով»,- ասաց Յան Պետերսոնը՝ հավելելով, որ այն նախնական զեկույցից այնքան էլ չի տարբերվի։

Հարցին, թե նախնական զեկույցում նշել են, որ ապրիլի 2-ի ընտրությունները «լավ կազմակերպված» են եղել, բայց արձանագրել են նաև ձայների ուղղորդման, ընտրողների վրա ճնշումների և այլ խախտումների մասին, արդյոք դրանք չե՞ն ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, Յան Պետերսոնը պատասխանեց, թե իրենց խնդիրն է գնահատել ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ուստի զեկույցը պարունակելու է հարցերի պատասխանները, թե ինչն է լավ ու ինչն այնքան էլ լավ չէ:

«Մենք գնահատում ենք համաձայն այն պարտավորությունների, որոնք ստանձնել են ԵԱՀԿ անդամները, այդ թվում՝ Հայաստանը»,-ասաց Յան Պետերսոնը:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերին, Պետերսոնը պատասխանեց, որ իրենց վերջնական զեկույցում բոլոր էլեմենտների մասին արձագանք տալու են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել