Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում   անդրադարձել է ԵԱՏՄ-ի ձևավորումից հետո դրա ունեցած ազդեցությանն անդամ երկրների տնտեսությունների վրա և բացարձակապես հերքել է այն պնդումները, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հարվածել են նաև անդամ երկրներին:

«Անկեղծ ասած, պատժամիջոցներն այստեղ կապ չունեն, այսինքն՝ դրանց ազդեցությունը նվազագույն մակարդակում է: Լրջագույն ազդեցություն է ունեցել համաշխարհային շուկաներում կառուցվածքի փոփոխությունն է: Եվ դա, անշուշտ, ազդել է ռուսական տնտեսության վրա: Սակայն այդ բացասական կառուցվածքն ազդել է նաև մեր գործընկերների տնտեսությունների վրա: Ընդ որում ազդել է ուղղակիորեն: Ոչ թե մեր միջոցով, այլ՝ ուղղակի», - հայտարարել է Պուտինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել