Աշխարհն իսկապես տարօրինակ վայր է։ Այստեղ գոյություն ունեն շատ անտրամաբանական և անհեթեթ բաներ, որոնց մարդիկ կուրորեն հավատում են։ Միևնույն ժամանակ, կան նաև այնպիսի բաներ, որոնք չափից դուրս անտրամաբանական են, սակայն ամբողջովին ճշմարիտ և իրական։

BlogNews-ը Ձեզ համար հավաքել է հիմարություն թվացող 10 փաստեր, որոնք իրականում ճշմարիտ են։

1. Երբ մարդը կայծակնահար է լինում, երբեմն նրա մարմինը ծածկվում է տարօրինակ նախշերով, որոնք նման են դաջվածքի։

2. Ժամանակակից WiFi-ի և Bluetooth-ի հայտնագործությունն արվել է 1941 թվականին, իսկ հեղինակը եղել է հոլիվուդյան դերասանուհի Հեդի Լամառը։

3. 1783 թվականին ժայթքել է Լակի անվանմամբ հրաբուխը, ինչի հետևանքով մահացել է ավելի քան 6 միլիոն մարդ։ Դա ամբողջ աշխարհի բնակչության մոտ 1%-ն է։

4. Ամբողջ աշխարհի մարդիկ միմյանցից տարբերվում են ԴՆԹ-ի միայն 0.1%-ով։ Իսկ կապիկները մարդուց տարբերվում են 1.2%-ով։

5. 19-րդ դարում Չիկագո քաղաքը ավելի քան 1 մետրով բարձրացվել է վերև՝ Միացյալ Նահանգների կոյուղու առաջին համակարգը տեղադրելու համար։

6. iPhone-ի Touch ID հավելվածը կարող է տարբերակել ողջ և մահացած մարդու մատնահետքերը. դա նշանակում է, որ հնարավոր չէ բացել գաղտնաբառը՝ սմարթֆոնի տիրոջ մատը կտրելով։

7. «Walkie-Talkie» անվանմամբ շենքը, որը գտնվում է Լոնդոնում, կարող է հալեցնել մեքենաներ և ազդել եղանակային պայմանների վրա. դա հնարավոր է շնորհիվ շենքի կոր կառուցվածքի։

8. F1-ի վարորդը կարող է մինչև 3 կգ նիհարել գերարագ մեքենան ընդամենը մեկ մրցավազք վարելուց հետո։ Դա հնարավոր է «G » ուժերի երկար ազդեցության և մեքենայի շարժիչից եկող հսկայական տաքության շնորհիվ։

9. Ճապոնիայում նշվող «Կանամարա Մաթսուրի» փառատոնը ստեղծված է առնանդամի և դրան նման բոլոր իրերի երկրպագության համար։

10. Կա պարկավոր մկների մի տեսակ՝ Անտեչինուս, որը մարաթոնյան սեքս սեսիա է ունենում մինչև կուրանալն ու մահանալը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել