Panorama.am-ը գրում է.
«ՍԱՊԾ-ն նախորդ վեց ամիսներին իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր կարճաժամկետ միջոցառումները, որոնք հնարավորություն են տվել անհրաժեշտ բոլոր նախադրյալները ձևավորել սննդամթերքի անվտանգության բնագավառում արագ փոփոխություններ արձանագրելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:
«Այս վեց ամիսներին իրականացված ախտորոշման արդյունքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա են ոլորտում, ըստ առաջնության դասակարգվել են այն խնդիրները, որոնց շարքին են պատկանում հաց-հացամթերք, միս-մսամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների նկատմամբ համապատասխան պայմանների կիրառումը, այս խնդիրը պահանջում է համակարգային լուծում»,-ասաց նա։
Իշխան Կարապետյանը նշեց, որ կիրառելու են նորամուծություն, որը վերաբերելու է հացամթերքի և մսամթերքի տեղափոխմամը. «Հաց և միս տեղափոխող ավտոմեքենաներին տրամադրվելու է սանիտարական անձնագիր։ Փաստաթղթերը այժմ գտնվում են արդարադատության նախարարությունում, որպեսզի գրանցվեն։ Սանիտարական անձնագիր չկիրառելու դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



