Armsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի էջում կատարած գրառման միջոցով զորակցություն է հայտնել իր նախկին թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային»:
Երեկ երեկոյան, հիշեցնենք, Դորտմունդում պայթյուն էր որոտացել, որից տուժել էր նաև «Բորուսիայի» ավտոբուսը, մասնավորապես վնասվածք էր ստացել թիմի պաշտպան Մարկ Բարտրան:
«Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից, քաղաք, որն առանձնահատուկ տեղի ունի իմ սրտում:
Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Դորտմունդի «Բորուսիային», երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային»,- գրել է Մխիթարյանը, որը 3 տարի է անցկացրել «Բորուսիայում»:
Հիշեցնենք՝ տեղի ունեցածի պատճառով հետաձգվել էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ երեկ կայանալիք «Բորուսիա Դ.»-«Մոնակո» հանդիպումը: Խաղը տեղի կունենա այսօր: