«Առաջնորդները» հեռուստասերիալի սցենարիստ, պրոդյուսեր և դերասանուհի Դիանա Գրիգորյանը ռեստորանային համալիրներից մեկում երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Tert.am Life–ը ներկա է եղել խնջույքին և իր ընթերցողներին է ներկայացնում, թե ինչպես են հյուրերը քեֆ արել Դիանայի տարեդարձին։
Մեզ հետ զրույցում հոբելյարն ասաց, որ տարեդարձը նշել սկսել են կեսգիշերից, քանի որ իրենց ընտանիքում այդպես է ընդունված։ «Տարեդարձս սկսվեց կեսգիշերին։ Մեր տուն եկան քավորս, եղբայրս` կնոջ հետ և գործընկերներս։ Ամեն տարի մի խենթ բան անում են։ Այս տարի էլ կեսգիշերից ուրախ տրամադրությամբ լցրեցին օրս։ Ես շատ եմ սիրում 12-ից հետո տարեդարձս նշելը, քանի որ դրանում խորհրդավորություն կա»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ հաջորդ օրն էլ բազմաթիվ ծաղկեփնջեր է ստացել։ «Ինձ գեղեցիկ ծաղկեփնջով շնորհավորեցին հեռուստաընկերության տնօրինությունը` Արմեն Արզումանյանի գլխավորությամբ, ծաղիկներ ստացա նաև ԱՄՆ–ից` երեխաներիս ու իրենց հայրիկի կողմից»,– հավելեց նա։
Սցենարիստի երեխաներն ու մայրն իրեն խաչ են նվիրել, որից Դիանան որոշել է չբաժանվել. «Իրենք այդ խաչը նվիրեցին ինձ` իբրև պահապան, որպեսզի միշտ կրեմ։ Նույնիսկ այլ զարդ կրելու դեպքում այն չեմ հանելու»։

Դիանան որոշել էր այս տարի չնշել տարեդարձը, սակայն մայրը համոզել է փոխել ծրագրերը և ոչ միայն ծնունդը նշել, այլև մատաղ անել։ «Քանի որ ոտքս կոտրել էի, ցանկություն չունեի այս տարի նշել ծնունդս, սակայն մայրս որոշեց, որ պիտի նշենք ու նաև մատաղ անենք։ Մայրիկիս առողջական վիճակի հետ կապված ևս խնդիր կար, փառք Աստծո, իրեն վիրահատելու կարիք չեղավ։ Մատաղ արեցինք, որ անդառնալի հետևանքներ չեղան ո՛չ իմ, ո՛չ իր համար։ Սեղանին առաջին ուտեստը հենց մատաղն է եղել։ Դա խթանեց, որ փոխեմ որոշումս։ Նախորդ տարի` Ապրիլյան պատերազմից հետո, հրաժարվեցի նշել տարեդարձս, թեև ամեն բան նախապես պատվիրված էր։ Այս տարի ծնունդս նշեցինք այնտեղ, որտեղ նախորդ տարի ամեն բան չեղյալ էինք համարել»,– ասաց Դիանան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/04/12/diana/35138
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել